Դեմքի խնամք
Հոնքերի ձևի շտկում
Կնոջ դեմքի գրավչությունը մեծ չափով կախված է հոնքերի գույնից եվ ձևից: Հոնքերի ճիշտ ձևն արտահայտիչ է դարձնում աչքերը և թաքցնում հոգնածության նշանները՝ հայացքն ավելի երիտասարդացնելով:
Հոնքերի շտկումը, լավացնելով նրանց ձևը, օգնում է դեմագծերը մոտեցնել կատարյալին: Բայց կարևորը՝ հոնքերի շտկումը շատ արտահայտիչ է դարձնում Ձեր կերպարը:
Հոնքերն ու դեմքի արտահայտությունը
Գաղտնիք չէ, որ դեմքի արտահայտությունը մեծ չափով կախված է հոնքերի ձևից: Կամարաձև հոնքերը երիտասարդացնում են դեմքը՝ տալով նրան պարզ տեսք: Խիտ և լայն հոնքերը խստացնում և նույնիսկ կոպտացնում են դեմքը: Շատ երկար հոնքերը, որոնք աչքերի արտաքին անկյուններում իջնում են կոպերի վրա, դեմքին տխուր արտահայտություն են տալիս և ծերացնում այն:
Հոնքերի շտկումը նպատակ ունի դրանք ընդգծված դարձնել: Մեծ մասամբ հոնքերը բնականից շատ ներդաշնակ են դասավորված, որն ավելի վառ է արտահայտվում դրանց շտկումից հետո: Իհարկե խելամիտ կլինի հոնքերի շտկումն իրականացնել գեղեցկության սրահում կամ գոնե խորհրդակցել դիմահարդարի հետ:
Հոնքերի շտկումն ըստ դեմքի ձևի
Հոնքերի ձևի ընտրությունը խիստ անհատական է՝ կախված դեմքի ձևից: Օվալ դեմքին ավելի համապատասխան են կամարաձև հոնքերը, քառակուսի դեմքին՝ երկար, վեր բարձրացող հոնքերը, կարելի է նաև՝ մի փոքր կամարաձև: Կլոր դեմքի դեպքում հոնքերը շտկելիս նախընտրելի են վերև ձգվող հոնքերը, որոնք վերջում մի փոքր կլորանում են, իսկ երկարավուն դեմքի դեպքում՝ ուղիղ, քթարմատից հեռու դասավորված հոնքերը:
Գծագրում ենք հոնքերը
Հոնքերը շտկելիս կարևոր է ուշադրություն դարձնել նրանց երկարությանն ու բարձրությանը: Հոնքերը պետք է սկսվեն և ավարտվեն կոնկրետ կետերում: Որպեսզի որոշենք հոնքերի սկիզբը, պետք է մատիտը պահենք քթի թևն ու աչքի ներսային անկյունը միացնող գծի երկայնքով: Այս գծի շարունակության վրա՝ վերևում հենց գտնվում է ունքի սկիզբը:
Ունքի ամենաբարձր կետը պետք է լինի վերին շրթունքի կենտրոնից աչքի բբով դեպի ունքը ձգվող գծի վրա: Հոնքերի ծայրը որոշելու համար մատիտը տեղադրում են քթի ռունգից մինչև աչքերի արտաքին անկյունը տանող գծի երկայնքով: Ունքի ծայրը գտնվում է այնտեղ, որտեղ որ մատիտը հատում է այն: Հոնքի դրսային ծայրը չպետք է ներսայինից ցածր լինի, դա դեմքին տխուր արտահայտություն կտա:
Սկսում ենք հոնքերի շտկման գործողությունը
Հոնքերի ձևի շտկման համար օգտագործում են լավ պինցետ, փոքրիկ խոզանակ՝ հեռացված մազերը թափ տալու համար, և բամբակե գնդիկներ: Ձեռքերը պետք է մաքուր լինեն, դրա համար լվացվեք օճառով, իսկ պինցետը մաքրեք սպիրտով: Հոնքերի շտկման ժամանակ մաշկը մի փոքր ձգած պահեք:
Մազերը քաշում են հոնքի ներսային մասից դեպի դուրս՝ մազերի աճի ուղղությամբ, պլանավորվող եզրագծի սահմաններից դուրս: Որքան բարձր են տեղակայված հոնքերը, այնքան աչքերն ավելի մեծ են թվում, և այնքան ընդհանուր առմամբ գեղեցիկ է դեմքը: Դրա համար կարիք չկա մազերը հեռացնել հոնքերի վերին եզրից՝ նույնիսկ այն դեպքում, երբ որոշել եք հոնքերը բարակացնել անթերի տեսք տալու համար:
Ինչպես խուսափել կարմրությունից ու ցավից
Ավարտելով հոնքերի շտկման գործողությունը, մաշկը մաքրում են սպիրտային լոսյոնով թրջած բամբակե գնդիկով: Հոնքերի ձևը շտկելիս, ցավը մեղմացնելու համար, կարելի է այս գործողությունից հինգ րոպե առաջ ունքին դնել տաք ջրով կամ նույնիսկ ցավազրկող նյութով (բենզոկայինով) թրջած բամբակե գլանակ: Իսկ վերջում, կարմրությունը հանելու համար, դրեք սառը ջրով թրջած բամբակե գլանակ:
Երբ հոնքերի շտկումն ավարտված է, կարելի է օգտվել նաև տարբեր կոսմետիկ միջոցներից՝ հոնքերի ձևը ֆիքսելու և ցանկալի գույն տալու համար: Դրա համար օգտվում են ֆիքսող գելերից, շտկող մատիտներից, փոշիներից կամ ստվերաներկերից: Մատիտն ու ստվերաներկը պետք է լինի Ձեր մազերի գույնի կամ մի տոն մուգ:
Ինչպես ներկել հոնքերը
Հոնքերը մատիտով ներկելիս հետևեք հետևյալ կանոններին. պետք չէ տանել մեկ ուղիղ գիծ հոնքերի երկայնքով, ավելի լավ է սրածայր մատիտով մի քանի թեթև շեշտ անեք, որոնք կնմանվեն մազիկներին: Նոսր ունքերը ներկեք տուշով՝ մազերի աճման ուղղությամբ: Բայց այստեղ էլ պետք է չափի մեջ լինել, խիստ ներկված հոնքերը դեմքը գռեհիկ են դարձնում:
Հոնքերը ֆիքսելու համար պետք կգան հատուկ գելեր: Դրանք լինում են կոմպակտ տուփերով, որի հետ խոզանակ կա: Բավական է հանել գելով խոզանակը և սանրելու հետ մեկտեղ հոնքերին ցանկալի տեսք տալ: Անգույն գելերը մուգ հոնքերին փայլ են տալիս և ֆիքսում են նրանց ձեվը: Գունավոր գելերն օգնում են ներկել բաց հոնքերը:
Ինչ անել, եթե հոնքերը շատ բաց կամ նոսր են
Բաց հոնքերը կարելի է ներկել քիմիական ներկով, արդյունքը կպահպանվի մոտ մեկ ամիս: Կոսմետոլոգն, իհարկե, դա բոլորից լավ կանի, նրա օգտագործած ներկերն ավելի երկար են պահպանվում, քանի որ գեղեցկության սրահների համար նախատեսված ներկերն ավելի շատ ջրածնի պերօքսիդ են պարունակում:
Հոնքերի ձևի շտկման ամենաարմատական մեթոդը մշտական դիմահարդարումն է՝ դաջվածքը: Նրա գույնից և խորությունից է կախված, թե որքան կմնան նկարված հոնքերը՝ վեց ամսից մինչև երեք տարի: Սա հիանալի ելք է բարակ և նոսր հոնքերի դեպքում, դաջվածքը նմանվում է իրական մազիկներին:
Հոնքերի շտկման ինչ մեթոդ էլ ընտրեք, հիշե՛ք, որ ժամանակակից նորաձևությունը հոնքերի ձևի համար խիստ կանոններ չի թելադրում: Դրա համար հոնքերի ձևը շտկելիս ճիշտ կլինի հավատարիմ մնաք գեղեցկության մասին սեփական պատկերացումներին և օգտվեք մասնագետի ծառայությունից:
Կարդացեք նաև
Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...
Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...
Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...
Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...
Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...
Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...
Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...
Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...
Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...
Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...
Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...
Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...
Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն